Ռ. Կիրակոսյան. «Միջազգային հանրությունը պետք է ավելի ուժեղ մեսիջ ուղարկի Ադրբեջանին»
«Ժամանակ»-ի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, կանխատեսումներ անելով 2011թ-ի զարգացումների վերաբերյալ, նշել է. «Աստանայից հետո դիվանագիտական իմաստով մենք չտեսանք որևէ իրական շարժ կամ հարցի լուծում և միգուցե չենք տեսնի նաև այս տարի: Խնդիրը Մինսկի խմբի մեջ չէ, խնդիրն Ադրբեջանն է: Մինչև Ադրբեջանը չգիտակցի, որ պետք է բաց թողնի Ղարաբաղը, դիվանագիտորեն ոչ մի իրական առաջընթաց չի լինի: Ղարաբաղյան հիմնահարցի երկու կողմերը շատ հեռու են միմյանցից»:
Փորձագետը նշել է, որ եթե միջազգային հանրությունն իրապես չի ուզում, որ տարածաշրջանում պատերազմ լինի, ապա պետք է ավելի ուժեղ մեսիջ ուղարկի Ադրբեջանին:
«Պատերազմի վտանգը հիմնականում պատահաբար է գալիս և հիմնված չի լինի ո´չ ռազմական տրամաբանության, ո´չ էլ պատերազմ հայտարարելու վրա: Հայաստանը պատրաստվում է ապագայի պատերազմի, իսկ Ադրբեջանը ավելի շատ պատրաստ է անցյալում կատարված պատերազմներին»,-կարծում է Ռ. Կիրակոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում