Սինոփսիս ընկերության 2010 ֆինանսական տարվա եկամուտը կազմել է 1.38 մլրդ ԱՄՆ դոլար
Սինոփսիս ընկերությունը (Nasdaq: SNPS)՝ կիսահաղորդիչների նախագծման, ստուգման և արտադրության համար ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատարը, 2010թ-ի դեկտեմբերի 1-ին հայտնել է 2010 ֆինանսական ամբողջ տարվա և դրա չորրորդ քառորդի տվյալները:
2010 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի համար Սինոփսիսը հայտնել է 375.5 մլն ԱՄՆ դոլար եկամուտի մասին՝ 2009 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի $338.3 մլն ԱՄՆ դոլարի համեմատ: 2010 ֆինանսական տարվա եկամուտը կազմել է 1.38 մլրդ ԱՄՆ դոլար, որը գերազանցում է 2009 ֆինանսական տարվա 1.36 մլրդ ԱՄՆ դոլարը 1.5%-ով: Այս մասին հայտնում են Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Սինոփսիսը հզոր տարի է ունեցել՝ համեմատելով արդյունաբերության և մեր սպասումների հետ, և մենք մուտք ենք գործել 2011 ֆինանսական տարի նույնիսկ ավելի մեծ հեռանկարներով: Հիմնվելով տեխնոլոգիաների նշանակալի զարգացման, հաճախորդների ակնկալիքների բավարարման և նրանց համար մեր բարելաված միջավայրի վրա՝ մենք ակնկալում ենք աճ գրանցել ինչպես ավանդական Էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, այնպես էլ հարակից ոլորտներում, որտեղ կայուն կերպով ներդրումներ ենք կատարում արդեն մի քանի տարի շարունակ», - ասել է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը:
GAAP տվյալներով, 2010 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի մաքուր եկամուտը կազմել է 25.4 ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.17 ԱՄՆ դոլար` համեմատած 2009 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի 19.5 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.13 ԱՄՆ դոլարի հետ: 2010 ֆինանսական տարվա GAAP մաքուր եկամուտը կազմել է 237.1 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 1.56 ԱՄՆ դոլար` համեմատած 2009 ֆինանսական տարվա 167.7 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 1.15 ԱՄՆ դոլարի հետ: 2010 ֆինանսական տարվա մաքուր եկամուտը ներառում է 94.3 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.62 ԱՄՆ դոլար միանվագ հարկային արտոնություն` համաձայն ԱՄՆ Ներքին Հարկային Ծառայությունների` 2010թ. ի հունվարի 12- ին հայտարարված 2002-ից 2004 ֆինանսական տարիների համար սահմանած հարկային օրենքի:
Ոչ GAAP տվյալներով, 2010 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի մաքուր եկամուտը կազմել է 59.9 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.39 ԱՄՆ դոլար, համեմատած ոչ GAAP տվյալներով 2009 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի 49.5 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.33 ԱՄՆ դոլարի հետ: Ոչ GAAP տվյալներով, մաքուր եկամուտը 2010 ֆինանսական տարվա համար կազմել է 242.4 մլն ԱՄՆ դոլար կամ 1.60 ԱՄՆ դոլար բաժնետոմսի համար, համեմատած 2009 ֆինանսական տարվա` ոչ GAAP տվյալներով 255.3 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 1.75 ԱՄՆ դոլար մաքուր եկամուտի հետ: