Հանրապետության մի շարք դպրոցներում դասերը կսկսվեն հունվարի 17-ից
Երևանի շուրջ 30, Գեղարքունիքի 126 և Արմավիրի 88 հանրակրթական հաստատություններում, ինչպես նաև հանրապետության 8 հատուկ դպրոցներում դասերը կսկսվեն հունվարի 17-ից:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանը:
Նա նշեց, որ այս դպրոցները աշնանային արձակուրդները միացրել են ձմեռային արձակուրդներին, քանի որ չունեն լոկալ ջեռուցման համակարգ:
Կ. Ալեքսանյանի խոսքով, դպրոցները սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ` նախապես համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: «Վերոնշյալ բոլոր դպրոցները աշնանային արձակուրդները ձմեռային արձակուրդներին միացնելու որոշման մասին նախապես համաձայնեցրել են ՀՀ կրթության և գիտութայն նախարարության հետ»,-ասաց բաժնի պետը:
Նշենք, որ այն բոլոր հանրակրթական դպրոցներում, որտեղ աշնանային արձակուրդները չեն միացվել ձմեռային արձակուրդներին, այնտեղ ձմեռային արձակուրդները 3-11-րդ դասարանների աշակերտների համար մեկնարկել էին 2010թ դեկտեմբերի 27-ից և տևել են մինչև 2011 թվականի հունվարի 9-ը ներառյալ: Իսկ առաջին և երկրոդ դասարանցիների ձմեռային արձակուրդները մեկնարկել էին դեկտեմբերի 27-ից և կտևեն մինչև հունվարի 23-ը ներառյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան