Հայաստանի տնտեսությունը «չափավոր ազատ» է
Ամերիկյան «Heritage» հիմնադրամը և «The Wall Street Journal» -ը հրապարակել են երկրների տնտեսական ազատությանը վերաբերող ամենամյա հետազոտության արդյունքները:
Վերջինի համաձայն, 2010 թվականին տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը բարելավել է դիրքերը նախորդ տարվա համեմատ:
183 երկրների շարքում մեր երկիրը զբաղեցնում է 36-րդ տեղը և համարվում է «չափավոր ազատ»:
Տարածաշրջանում տնտեսական ազատությունների մակարդակով առաջատարը Վրաստանն է՝ 29-րդ տեղում, իսկ օրինակ Ադրբեջանը 92-րդ տեղում է՝ ամենացածր ցուցանիշով:
Աշխարհի մակարդակով առաջատարներն են Հոնկոնգն ու Սինգապուրը: Նրանց հաջորդում են Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան: Առաջին տասնյակում են նաեւ Կանադան, Իռլանդիան, Դանիան, ԱՄՆ-ն եւ Բահրեյնը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա