Էրդողանը դարձյալ կրկնել է, որ Կարսի արձանը այլանդակ տեսք ունի
Կատարում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրերս թեժ քննարկումների առարկա դարձած Կարսի մարդկության արձանի հարցին: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Էրդողանի արած «այլանդակ տեսք» արտահայտությունը վերաբերել է արձանին, նա հաստատական պատասխան է տվել:
Ըստ «CnnTurk»-ի` Էրդողանն անթույլատրելի է համարել, որ այդ հսկա արձանի ստվերը ծածկի Սեյիդ Հասան Էլ Հարաքանի դամբարանն ու մզկիթը:
Հիշեցնենք, որ 35 մետր բարձրություն ունեցող այդ արձանը հեղինակել է թուրք քանդակագործ Մեհմեթ Աքսոյը: Այն կոչված է խորհրդանշելու մարդասիրություն ու խաղաղություն ու մասնավորապես` հայ-թուրքական բարեկամություն: