«Yerkir.am»-ը միացել է www.mediagid.am-ին
«Yerkir.am» օրաթերթի էլեկտրոնային տարբերակը միացել է Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին:
«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:
Այն արդեն տասներկուերորդ ԶԼՄ-ն է, որը մասնակցում է համակարգին, և երրորդը, որը միանում է ագրեգատորին այն գործարկելուց հետո:
«Այսօրվա դրությամբ հայկական ևս 14 տեղեկատվական ռեսուրսներ համակարգին մասնակցելու հայտ են ներկայացրել, որոնցից հինգն արդեն ագրեգատորին միանալու համար տեղեկատվական հոսքերի տեխնիկական համաձայնեցման փուլում են գտնվում»,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ համակարգին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունները մանրազնին ընտրություն են անցնում, մասնավորապես, սեփական կոնտենտի առկայության առումով:
Հիշեցնենք, որ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։
www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։
MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարակությունները։