Իլհամ Ալիևը գերազանցեց Սուդանի բռնապետին
«Новое время»-ն, անդրադառնալով Սուդանի հարավում անցկացվող անկախության հանրաքվեին, որը կարող է աֆրիկյան այս խոշոր երկիրը բաժանել երկու մասի, թերթը նշում է, որ Սուդանի հարավում անկախ պետության ստեղծումը կարող է նախադեպ դառնալ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար:
Միակ տարբերությունն այն է, որ Սուդանում հակամարտությունը ծագել է կրոնական հողի վրա: Հոդվածագիրը նշում է, որ Սուդանի մուսուլմանական հատվածը, ինչպես և Արցախի դեպքում, էթնիկ զտումների և ջարդերի միջոցով փորձ է արել իրեն միացնել քրիստոնյա հարավը:
Հոդվածագիրը նշում է, որ ի տարբերություն ադրբեջանցի բռնապետ Իլհամ Ալիևի` Սուդանի դիկտատոր Օմար ալ Բաշիրը աբսուրդի չհասավ և չպահանջեց, որ Սուդանի հանրաքվեն անցկացվի ոչ թե առնձնանալու ցանկություն հայտնած տարածաշրջանում, այլ ամբողջ Սուդանում, այնինչ` Իլհամ Ալիևը պահանջում է, որ Արցախի անկախացման վերաբերյալ հանրաքվե անցկացվի ողջ Ադրբեջանի տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում