Freedom House. Արդեն 9 տարի Հայաստանը ճանաչվում է «մասամբ ազատ երկիր»
Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2011» տարեկան զեկույցը, որը հրապարակվում է 1972 թվականից (Freedom in the World 2011: The Authoritarian Challenge to Democracy):
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ, Հայաստանը ճանաչվել է «մասամբ ազատ երկիր»:
Հիշեցնենք, որ «մասամբ ազատ երկիր» Հայաստանը համարվում է արդեն 9 տարի:
Ինչպես հաղորդում նե միջազգային լրատվամիջոցները, «մասամբ ազատ» են այն երկրները, որտեղ «կա կոռուպցիա, իրավական համակարգն ու օրենքի իշխանությունը թույլ են, կան էթնիկ եւ կրոնական հակամարտություններ եւ առկա է այնպիսի քաղաքական միջավայր, որում մեկ կուսակցությունն է իշխում` չնայած բազմակարծության որոշակի մակարդակի»:
2010 թվականի համար Հայաստանը քաղաքական ազատությունների մասով ստցել է 6 բալ , իսկ քաղաքացիական ազատությունների` 4 բալ:
Համաձայն զեկույցի, քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հետ կապված իրադրությունն առավել բարդ է մասնավորապես հետևյալ երկրներում ՝ Բիրման, Հասարակածային Գվինեա, Էրիտրեան, Լիբիա, Հյուսիսային Կորեա, Սոմալի, Սուդան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Տիբեթ: