«Հայկական կրթական ալիքը»` Youtube –ում
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կրթության ոլորտի կառավարման թափանցիկության ապահովման և հասարակության հետ արդյունավետ հաղորդակցման ու իրազեկման հարցերում կարևորում է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառությունը։
Այս համատեքտում, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը» (http://www.youtube.com/armeduchannel ): Տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հայկական կրթական ալիքում» կտեղադրվեն Կրթության և գիտության նախարարության և նրա ստորաբաժանումների գործունեությունը լուսաբանող՝ Էլեկտրոնային ԶԼՄ–ներում հրապարակված տեսանյութեր, ուսումնական հաստատություններում անցկացված միջոցառումների մասին պատմող տեսահոլովակներ, ուսումնական տեսանյութեր և դասընթացներ, որոնք կհարստացնեն Էլեկտրոնային կրթության բովանդակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան