Ադրբեջանցի Մամեդովը «Աթիրաու» թիմում հայ-ադրբեջանական բախում է հրահրում
Ղազախական ֆուտբոլային «Աթիրաու» թիմում ադրբեջանա-հայկական սկանդալ է հասունանում: Պատճառը թիմի գլխավոր մարզիչ, Մոսկվայի «Սպարտակի» ադրբեջանցի նախկին պաշտպան Ռամիզ Մամեդովի խոսքերն են` կապված հայ հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանի հետ, ով պայմանագրով խաղում է այդ նույն թիմում:
«Որքանով տեղյակ եմ, Ղարաբաղցյանն այլևս «Աթիրաուի» խաղացողը չէ,- ասել է Մամեդովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին:- Բայց եթե դա այդպես չէ, ստիպված կլինեմ խոսել ակումբի ղեկավարության հետ: Եթե ես պետք է աշխատեմ «Աթիրաուում», այնտեղ հայ չպետք է լինի»:
Այդ հայտարարությանը «Աթիրաուի» երկրպագուներն այսպես են պատասխանել. «Մենք` «Աթիրաու» ֆուտբոլային ակումբի երկրպագուներս, Մամեդովին տեղեկացնում ենք, որ Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ապրում են ավելի քան 100 ազգության ներկայացուցիչներ, ովքեր միասին համերաշխ ապրում են արևի տակ` բարեկամությամբ ու համաձայնության պայմաններում: Մեր թիմում ուս-ուսի տված միշտ խաղացել են ղազախներ, ռուսներ, ադրբեջանցիներ, չեչեններ, ուկրաինացիներ և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ: Եվ մեր ֆուտբոլային թիմին տարբեր ազգություն ունեցող մարդիկ են երկրպագում:
Եթե Դուք խաղացողներին դիտարկում եք ազգային հողի վրա, ապա դա խոսում է այն մասին, թե, որպես մարդ, ինչ եք Ձեզանից ներկայացնում: Եվ մեզ համար կարևոր չէ, որ Ղարաբաղցյանը ոչինչ չի ցուցադրել կանաչ խաղադաշտում: Ղարաբաղյան կոնֆլիկը մեզ չի վերաբերվում, ուստի ձեր բախումները պահեք Ձեզ մոտ` Ադրբեջանում: Այժմ Դուք Ղազախստանում եք: Այստեղ ազգայնամոլությունը տեղ չունի: Մեր երկրում և մեր քաղաքում նման բաներն անընդունելի են:
Դեռ չեք հասցրել ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը, բայց բոլորին բարձրագոչ հարցազրույցներ եք տալիս: Ձեր նացիստական հայացքներով արդեն կորցրել եք ֆանատների ու երկրպագուների հարգանքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են