Ադրբեջանի մտավորականությանն օգտագործում են «Ընդհատված երգը» ֆիլմի վարկաբեկման գործում
«Ընդհատված երգը» ֆիլմի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի` նախօրեին երկու ադրբեջանական լրատվական գործակալություններ` Day.az-ը և Vesti.az-ը հրապարակել են Ադրբեջանի անվանի արվեստագետների կարծիքները «Ընդհատված երգը» ֆիլմի վերաբերյալ (http://news.day.az/culture/247757.html և http://www.vesti.az/news.php?id=64674):
Լիովին աղավաղելով կինոնկարի սյուժեն, գործակալությունները հրահրել են մտավորականներին բացասական մեկնաբանություններ տալու: Դատելով պատասխաններից` ակնհայտ է, որ հարցերը եղել են ուղղորդված, նաև` ցավալի, որ ադրբեջանցի մտավորականները, հիմք ընդունելով սադրիչ լրագրողների ապատեղեկատվությունը, իջնում են անձնական վիրավորանքների մակարդակի:
Նկարահանող խումբը հարկադրված հերթական անգամ հիշեցնում է ադրբեջանական կողմին, որ «Ընդհատված երգը» հոգեբանական դրամայում հանգամանքների բերումով խորը հորում հայտնված հայն ու ադրբեջանցին բացառապես արծարծում են երկու ժողովուրդներին հուզող միևնույն հարցերը` սեփական տեսանկյունից:
Տպավորություն է ստեղծվում, որ հարցումներին մասնակցած միակ առողջ դատողության տեր մարդը Միլի Մեջլիսի նախկին պատգամավոր, Եվրասիայի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ակադեմիկոս Անար Մամեդխանովն է, ով, իր խոսքերով, չի ցանկացել հանդես գալ կոմունիստական կուսակցության գաղափարախոս Միխայիլ Սուսլովի դերում` ասելով. «Պաստերնակ չեմ կարդացել, բայց միևնույն է, քննադատում եմ»:
Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» ֆիլմը ներկայումս նկարահանվում է Մոսկվայում` 21-ից 30 տարեկան մի խումբ հայերի միջոցներով: Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում` մայիսի վերջին, այնուհետև ֆիլմը կտեղափոխվի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և որոշ Բալկանյան պետությունների մեծ էկրաններին: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերը` Աշոտ Պողսյանը:
Հայտնում ենք նաև, որ գալիք երեքշաբթի Մոսկվայում տեղի կունենա «Ընդհատված երգը» կինոնկարի պաշտոնական կայքի շնորհանդեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին