Քլինթոնը պատրաստվում է մեկնել Թուրքիա և քննարկել հայ-թուրքական կարգավորման հարցը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փետրվար ամսին պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա:
Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` այցի ստույգ ժամկետներն առայժմ հստակեցված չեն, բայց հայտնի է դարձել, որ այցը կայանալու է փետրվարի առաջին կեսին:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի օրակարգում լինելու են «ՔԲԿ»-ի դեմ պայքարի, իրանական խնդրի, թուրք-իսրայելական հարաբերությունների և հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր:
Խոսվում է նաև այն մասին, որ մինչւ Քլինթոնի ժամանելը, Անկարա կմեկնի Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն, ում թեկնածությունն առաջադրել էր Սպիտակ տան ղեկավարը: