Անցած տարում Հայաստանը եղել է ակտիվ ու նախաձեռնողական. ԱԳՆ
2010 թվականին ՀՀ նախագահը 22 այցելություն է կատարել արտերկիր: Երկրի ղեկավարն այցելեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ բոլոր երկրները` Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Չինաստան և Ֆրանսիա, հանդիպել դրանց ղեկավարների հետ: Այսօր ամփոփելով անցած տարին նման վիճակագրություն ներկայացրեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հիշեցնելով, որ անցած տարում Հայաստանը հյուրընկալել է վեց երկրի ղեկավարի:
Բազամթիվ են եղել փոխայցելությունները կառավարական ու խորհրդարանական մակարդակով: Յոթ երկրներում Հայաստանը դեսպանություններ է հիմնել:
Նախորդ տարում, ըստ հնչած գնահատականի, որակական նոր մակարդակի են բարձրացել հայ-ամերիկյան հարաբերությունները, ՀՀ նախագահն այցելել է ԱՄՆ, պաշտոնական Երևանը հյուրընկալեց այդ երկրի պետքարտուղարին: Մեկնարկել են ԵՄ ասոսացման պայմանագրի բանակցությունները, ամրապնդվել են ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները, Հայաստան է այցելել այդ երկրի նախագահը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ ու փաստաթղթեր ստորագրվել:
«Շարունակվել է բազմաբովանդակ համագործակցությունը հարևան Վրաստանի ու Իրանի հետ: Շարունակվել են նպատակաուղղված քայլերը ասիական երկրների` մասնավորապես Չինաստանի, Հնդկաստանի ու Ճապոնիայի հետ շահավետ համագործակցության զարգացման համար: Տարվա ընթացքում ակտիվ քայլեր են գործադրվել արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,-արածները թվարկեց ԱԳ նախարարը, նշելով, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է եղել տարբեր միջազգային տարբեր կառույցների ու կազմակերպությունների գործունեությանը, Հայաստանը ջանքեր է գործադրել կայուն ու անվտանգ տարածաշրջանի կայացման գործում, եղել նախաձեռնողական ու ակտիվ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում