ԵՄ-ն քննադատում է Ղազախտանին
«Եվրամիությունը կարծում է, թե յուրաքանչյուր նախաձեռնություն, որը միտված է երկարաձգելու նախագահ Նազարբաևի լիազորություններն առանց ընտրությունների անցկացման, ժողովրդավարության տեսակետից` կհակասի այդ երկրի ստանձնած պարտավորություններին»,-ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, այս մասին ասված է ԵՄ տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի խորհրդարանը հավաննության էր արժանացրել երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու օրինագիծը, համաձայն որի հնարավոր կլինի երկարացնել նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները մինչև 2020թ.` առանց ընտրությունների անցկացման` հանրաքվեի միջոցով:
«ԵՄ-ն կոչ է անում Ղազախստանին` շարունակել իրակացնել երկրի սահմանադրության ու ԵԱՀԿ ստանձնած պարտավորությունների համաձայն հերթական, ազատ ու անկախ ընտրությունների անցկացումը», - ասված է հայտարությունում:
Հաղորդագրության համաձայն, վերջերս Աստանայում անցկացված ԵԱՀկ գագաթաժողովի ժամանակ մասնակից բոլոր երկրները համաձայնել են, որ հերթական ազնիվ ընտրությունների միջոցով արտահայտվող ժողովրդի ազատ ու անկախ կամքը ողջ կառավարության լեգիտիմության ու լիազորությունների հիմքն է:
Նշված հայտարարության մեջ նաև, հույս է հայտնվում, որ Ղազախստանի սահմանադրությունում ամրագրված դրույթներին հակասող յուրաքանչյուր գործողության փորձ ճնշման կենթարկվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան