Հնարավոր է, որ այս տարի մանկական «Եվրատեսիլն» անցկացվի Հայաստանում
Հնարավոր է, որ այս տարի մանկական «Եվրատեսիլն» անցկացվի Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Հարցին, թե մրցույթն անցկացնելու համար որքա՞ն գումար կպահանջվի, Ա.Հարությունյանը նշեց, որ այս պահին դեռևս գումարների մասին վաղ է խոսելը, դա կախված է նրանից, թե «մենք ի՞նչ ենք ուզում ստանալ»:
Այդուհանդերձ, եթե հաստատվի, ապա անցակցվելու դեպքում բավականին շոշափելի աջակցություն է տրվելու Ժնևի եվրոպական հեռարձակողների միության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները