Սամվել Հարությունյանը պաշտոնանկ չի արվի
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումներին ԿԳՆ ոլորոտում, մասնավորապես` Գիտության պետական կոմիտեում արված բացահայտումներին:
Նախարարի խոսքով, կոմիտեում կլինեն փոփոխություններ` ընդհուպ մինչև կադրային: Ավելի մանրամասնելով միտքը` Աշոտյանն ասաց, որ կլինեն լուրջ կադրային փոփոխություններ, սակայն կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանին պաշտոնանկություն չի սպառնում:
Աշոտյանն ընդունեց այն մեղադրանքները, որ հնչել են վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից, ապա ասաց, որ ֆինանսավորման կարգերի ոչ հստակ լինելու հետևանքն են: Խոստացավ, որ այս տարվա ընթացքում այդ փոփոխությունները ևս կիրականացվեն:
Նախորդող նորություն` Ս. Հարությունյանն ընդունում է վերահսկողականի մեղադրանքները, բայց. «Ինչպե՞ս պետք է աշխատեի առանց սեղան-աթոռի»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան