Կրթության նախարարը գոհ չէ կրթության պետական տեսչությունից
Կրթության պետական տեսչության աշխատանքներից ես դժգոհ եմ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով այս տարվա ԿԳ նախարարության անելիքները` հայտարարեց նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, այս տարվա ընթացքում տեսչությունում նախատեսվում են խորը կադրային և կառուցվածքային փոփոխություններ` կընդլայնվեն տեսչության իրավասությունները, կհստակեցվեն տեսուչների պարտականությունները:
Նախարարը միաժամանակ նշեց, որ տեսչությունը կարող է առկա իրավասություններով ավելի լավ աշխատել, ինչը չի արել: Ըստ նախարարի, զբաղվածության պատճառով իր ձեռքերն այդտեղ չեն հասել: Նա վստահեցրեց, որ այս տարի անպայման փոփոխություններ կլինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան