«Եվրատեսիլ 2011»-ի երգի ընտրության հայտերի վերջնաժամկետը երկարացվում է
Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի որոշմամբ, «Եվրատեսիլ 2011»-ի երգի ընտրության հայտերի վերջնաժամկետը երկարացվում է մինչև հունվարի 23-ը:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի կազմակերպիչներից:
Հիշեցնենք, որ նախապես հայտերի ընդունման վերջնաժամկետը հայտարված էր հունվարի 15-ը:
Հանրային հեռուստաընկերության գեղարվեսական խորհրդի որոշմամբ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Էմմին: Երգի ընտրության համար հայտարարվել է մրցույթ:
Ըստ Եվրոպական հեռարձակողների միության, Եվրատեսիլին մասնակցող երգը (երաշժտությունն ու խոսքերը), պետք է լինի նոր և հնչած չլինի մինչև 2010թ.-ի հոկտեմբերի 1-ը: Այն պետք է զերծ լինի քաղաքական և կոմերցիոն ենթատեքստից և հաղորդի միայն դրական էմոցիաներ: Երգի տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: Երգի խոսքերը պետք է լինեն հայերեն կամ անգլերեն:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցում է 43 պետություն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին