2012-ի ընդունելության քննությունների համար սկանդալներից հեռու ու ոչ վիճահարույց մեխանիզմներ են պատրաստվելու. ԿԳՆ
Կրթության ոլորտի կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը պատրաստ է: Կառավարությունը 2010 թվականի վերջին նիստում հավանություն է տվել փաստաթղթին: Ծրագրի շրջանակներում լուրջ աշխատանքներ ու փոփոխություններ են իրականացվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ծրագրով այս տարի նախատեսվում է վերացնել ընդունելության քննությունները քոլեջներում և ուսումնարաններում: Ընդհանրապես այս տարվա ընթացքում մասնագիտական այս հաստատությունների խոշորացում է իրականացվելու` դա, ըստ նախարարի, կլինի նպատակային ու ոչ վիճահարույց, նախատեսվում է 12 հաստատությունների վերանորոգում ու վերազինում, որոնք կարող են բազմաֆունկցիոնալ ծառայություններ առաջարկել:
Անդրադառնալով հակակոռուպցիոն ծրագրով նախատեսվածին, նախարարն ասաց, որ մասնագիտական հաստատություններ շրջանավարտները կընդունվեն դպրոցական գնահատականների հիման վրա: ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունների բարեփոխման աշխատանքներ են կատարվելու, «որպեսզի 2012 թվականին մենք կարողանանք ներկայացնել հասարակությանւ ընդունելության քննությունների նոր` ոչ վիճահարույց, կանխատեսելի, սկանդալներից հեռու մեխանիզմներ»:
Ծրագրով նախատեսվում է պարզեցնել ու հասարկության համար մատչելի դարձնել ուսանողների վերականգման, բուհից բուհ տեղափոխման և ուսանողների իրավունքներին առնչվող այլ կարգեր, որոնք «իրենց մեջ տարիներ շարունակ պարունակել են որոշակի կոռուպցիոն ռիսկեր ու չարաշահումների տեղի կարող են տալ: Ուսանողակենտրոն համակարգի կառուցելու ցանկությունը լինելու է այդ նոր կարգերի հիմնական գաղափարը»,-ներկայացրեց Աշոտյանը:
Աշխատանքերն իրականցվելու են բուհերի, ուսանողների հետ միասին, կմասնակցեն նաև տեսչության աշխատակիցները: Նշենք, որ այսօր կրթության պետական տեսչության նախորդ տարվա աշխատանքներից նախարարը դժգոհ է, ըստ նրա պետք է իրականացվեն կադրային ու կառուցվածքային խոր փոփոխություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան