Դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարվող մրցույթներին պետք է ապահովվի առնվազն երկու թեկնածուի մասնակցություն
Այսօր քաղապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Խոսելով կրթական ոլորտի կառավարման մասին, քաղաքապետը շեշտադրել է, որ դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարվող մրցույթներին ապահովվի առնվազն երկու թեկնածուի մասնակցություն. «Տարիներ շարունակ ձևավորվել է արատավոր համակարգ, երբ վերապատրաստման դասընթացների գնում և հավաստագրեր ստանում են միայն գործող տնօրենները, արդյունքում չկա մրցակցություն, և անընդհատ վերարտադրում ենք նույն համակարգը, ինչն անթույլատրելի է»,- նկատել է քաղաքապետը։
Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ են տրվել նաև, բյուջետային ապառքների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան