Միջին դպրոցում կրթական ծրագրերը կբեռնաթափվեն
Այս տարի միջին դպրոցում հիմնական առարկաների ծրագրերը կբեռանաթափվեն 15-20 տոկոսով: Այս մասին այսօր ազդարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նշելով, որ դրա համար հիմք են հանդիսացել կրթական ծրագրերի` հատկապես գերբեռնվածության ու ոչ մատչելի լինելու վերաբերյալ առկա դժգոհությունները: «Այս աշխատանքը բավականին ռիսկային է, քանի որ կրթության ոլորտում աքսիոմային որոշումներ չկան»,-ասաց բանախոսնը, ապա հավելեց, որ ամեն դեպքում որոշում կա, ու նախարարությունը գնալու է կրճատման քայլին:
«15-20 տոկոսը մինիմալ ցուցանիշն է, դա թույլ կտա ավելի մատչելի դարձնել հանրակրթական ծրագրերը աշակերտների համար, կմեծացնի ըմբռնելիության մակարդակը, չի առաջացնի երեխայի մոտ վանողականություն ու դժգոհություն դպրոցից»,-հնարավոր ազդեցությունն այսպես ներկայացրեց հանրապետական նախարարը: Այս աշխատանքներն իրականացնելիս հայ մասնագետներին կօգնեն ԵԽ փորձագետները:
Ներկայացնելով այս տարվա ծրագրերը, Աշոտյանը նաև նշեց, որ նախատեսվում է 14-15 ավագ դպրոցի հիմնում, այսխպիոսով կամբողաջցի ավագ դպրոցների ձևավորման գործընթացը, տարեվերջին այդ դպրոցների թիվը կհասնի 104-ի կամ 105-ի: Այս տարվա ընթացքում համացանցին կմիացվի ևս 414 կրթական հաստատություն, համացանց ունեցող դպրոցների թիվը տարեվերջին կհասնի 1358-ի: Սա ծրագրի կատարման 93.5 տոկոսանոց ցուցանիշ է, իսկ այն դպրոցները, որ չունեն և այս տարվա ընթացքում չեն կարող ունենալ ինտերնետ, պայմանավորված է զուտ աշխարհագրական դժվարություններով ու այդ պայմաններում տեխնոլագիաների կիրառման անհնարինությամբ: Այսպես ներկայացրեց նախարարը:
Համշխարհային բանկի հետ միասին դպրոցներում կշարունակվի համակարգչային լսարանների ստեղծումը: Համակարգիչներով ապահովված լինելու ցուցանիշով Հայաստանը համապատասխանում է ԵՄ միջին ցուցանիշներին: Մինչև մարտի առաջին շաբաթը ևս 250 դպրոց կունենա համակարգչային լսարան: ՀԲ-ի հետ իրականցվող մեկ այլ ծրագրի շրջանակում 700 համակարգիչ կտրամադրվի ավագ դպրոցներին: Այս տարվա ընթացքում 3200 համակարգիչ կհամալրեն հանրակրթական դպրոցների համակարգչային կարողությունները:
Այս տարվա անելիքների թվում է նաև չորս մարզերի` Արամվիրի, Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց Ձորի 70 համայնքներում ստեղծել նախադպրոցական կրթության համապատասխան մոդելներ: Այս համայնքներում այդպիսիք չկան: Այս ծրագրի շնորհիվ մոտ 2 հազար երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք կապահովվի: Ծրագիրն իրականացվում է ՀԲ-ի հետ:
Վայոց Ձորի մարզում ներդրվելիք պիլոտային ծրագրի շրջանակում, ինչպես հայտնեց նախարարը, նպաստառու ընտանիքների մոտ 2 հազար երեխաներ կստանան անվճար դպրոցական հագուստ և կոշիկ: Միասնական դպրոցական հագուստի մասին վերջնական որոշումը առկախված կմնա: 120 մլն դրամ բյուջեից հատկացվել է անվճարունակ ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովման համար:
«120 մլնը պետք է բաժանվի նպատակային, իրականում դրա կարիքը ունեցող երեխաներին»,-ասաց Աշոտյանը, նշելով, որ կարիքների գնահատումն իրականացնելու են տեղական ինքնակառավարման մարմինները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան