Քաղաքական 11:27 17/01/2011

Աշխարհի քաղաքական քարտեզը շարունակում է փոխվել

Հունվարի 15-ին Հարավային Սուդանում ավարտվեց ինքնորոշման հանրաքվեն: Նախնական արդյունքներով` քվեարկությանը մասնակցել է հարավսուդանցիների 80 տոկոսը: Միջազգային դիտորդները, որոնց թիվն անցնում է 17 հազարից, արդեն իսկ արձանագրել են, որ հանրաքվեն անց է կացվել միջազգային չափանիշների համաձայն: Այդպիսով հանրաքվեն կայացած է համարվել:

Հանրաքվեի նախնական արդյունքների մասին հայտնի կդառնա արդեն հունվարի 31-ին, իսկ պաշտոնապես վերջնական արդյունքները կհայտարարվեն փետրավրի 14-ին: Չնայած դրան, փորձագետներն արդեն իսկ վստահեցնում են, որ հարավսուդանցիների մեծ մասը քվեարկել է անկախության օգտին: Իսկ դա նշանակում է, որ հանրաքվեի պաշտոնական արդյունքներն ամփոփելուց հետո աշխարհի քաղաքական քարտեզի վրա ի հայտ կգա ևս մեկ անկախ պետություն` դրանով իսկ վերաձևելով հետգաղութատիրական Աֆրիկայի սահմանները:

Այս հանգուցալուծումը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 9-ին «Նյու Յորք Թայմզ» թերթում հրապարակած հոդվածում գնահատել է որպես Աֆրիկայում ժողովրդավարության ու արդարության հաստատման ուղղությամբ կարևորագույն քայլ, իրականում տասնամյակների պայքարի ու խաղաղության ուղղությամբ գործադրված ջանքերի արդյունք է:

Հարավային Սուդանում անկախության համար պայքարը տեղի սևամորթ քրիստոնյաները սկսել են դեռևս նախորդ դարի կեսերին: 1955-ից մինչև 1973-ը տևած զինված պայքարի արդյունքում հարավսուդանցիները ներքին ինքնուրույնություն են ձեռք բերում: Սակայն մի քանի տարի անց երկրի իսլամիստական կառավարության գործունեության արդյունքում` 1983-ին հարավսուդանցիները կրկին դիմում են զենքին: Եվս 20 տարի տևած հակամարտությունը, առնվազն դրա զինված փուլը, ավարտվում է միայն 21-րդ դարում: 2003-2004թթ. տեղի ունեցած բանակցություններն ավարտվում են 2005-ին խաղաղ պայմանագրի ստորագրմամբ: Դրանով նախատեսվում էր Հարավային Սուդանին 6 տարի ժամկետով ներքին ինքնիշխանություն տրամադրել, իսկ այդ ժամկետի ավարտին կազմակերպել հանրաքվե, որի ընթացքում երկրամասի բնակիչներն իրենք պետք է որոշեին իրենց հետագա ճակատագիրը` մնա՞լ Սուդանի կազմում, թե՞ հիմնել սեփական անկախ պետությունը:

Անցած տարիներին միշտ էլ մտավախություն եղել է, որ Սուդանի իշխանությունները կխափանեն հանրաքվեի անցկացումը կամ այն հետաձգելու նպատակով սադրանքների կդիմեն: Բայցևայնպես, 2009 թվականի դեկտեմբերի 22-ին Սուդանի խորհրդարանն ընդունեց հատուկ օրենք, որով սահմանվեց 2011 թվականին նախատեսված հանրաքվեի անցկացման կարգը: Իսկ մի քանի ամիս անց, 2010 թվականի մայիսի 27-ին, Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը, ով միջազգային հանրության հետ խնդիրներ ունի Սուդանի մեկ այլ հատվածում` Դարֆուրում ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ, իր հերթական երդմանակալության արարողության ժամանակ հայտարարեց, որ Հարավային Սուդանի հանրաքվեն կանցկացվի խաղաղության պայմանագրով նախատեսված ժամկետներում:

Չնայած այս հավաստիացումներին` անգամ հանրաքվեի նախօրեին միջազգային հանրության կասկածները դեռ չէին փարատվել: «Միջազգային հանրությունը վճռական է տրամադրված, որպեսզի Սուդանում բոլոր կողմերն իրականացնեն իրենց ստաձնած պարտավորությունները: Մենք գիտենք, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր կփորձեն խափանել քվեարկությունը: Բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից»,- հունվարի 9-ի իր հոդվածում զգուշացրել էր Բարաք Օբաման:

Ընդհանրապես, ԱՄՆ նախագահի նման հոգատարությունը սուդանյան հանրաքվեի նկատմամբ բավականին ուշագրավ է: Իհարկե, միջազգային հանրությունը երբեք անուշադրության չի մատնել այս կամ այն տարածաշրջանում տեղի ունեցող առանցքային իրադարձությունները: Այս անգամ էլ, օրինակ, համապատասխան հայտարարություն են տարածել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գար Ստյորեն և այլք: Բայց իր վերաբերմունքի արտահայտման այն ձևը, որ նախընտրեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հուշում է իրադարձությանը հատուկ կարևորություն տալու մասին: Ըստ էության, այդ կերպ Բարաք Օբաման հասկացնում է նման խնդիրների նկատմամբ իր ուշադրության ու սկզբունքային մոտեցումների մասին:

Իսկ բառապաշարը, որ կիրառում է ԱՄՆ նախագահն իր հոդվածում, այդ երկրի մոտեցումների մասին լուրջ դիտարկումներ անելու հնարավորություն է տալիս: Բարաք Օբամայի բնորոշմամբ` հանրաքվեի հաջող անցկացումը ժողովրդավարության ու արդարության ուղղությամբ Աֆրիկայի առաջընթացի վկայությունը կդառնա: Սա նշանակում է, որ ԱՄՆ վարչակազմը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը ժողովրդավարության հաստատման անհրաժեշտ պայման է դիտարկում: Թերագնահետլ այս մոտեցման արժեքը, կարծում ենք, չարժե: Մյուս կողմից` ուշագրավ է ժողովրդավարության և արդարության շաղկապումը:

Չենք կասկածում, որ առաջիկայում Բարաք Օբամայի նշված հոդվածին բազմաթիվ հղումներ կարվեն` աշխարհի տարբեր ծայրերում առկա հակամարտությունների ու ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ստեղծվող խոչընդոտների համատեքստում: Ակնհայտ է, որ Հարավային Սուդանի քվեարկությունը և դրա նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը որոշակիորեն նախադեպային են դառնալու: Եթե ընդհանւոր գնահատական տանք, խնդիրը հետևյալ հարթությունում է. 21-րդ դարում թիվ մեկ գերակայությունն աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունն է, այդ թվում` նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Եվ ոչինչ ու ոչ ոք չպետք է խանգարի այդ իրավունքի իրացմանը:

Վերադառնալով Սուդան` պետք է արձանագրենք, որ միջազգային հանրությունը ջանքեր է գործադրել, որպեսզի իսկապես այդ իրավունքի իրացման հարցում որևէ խոչընդոտ չլինի: Ընդամենը մեկ օրինակ բերենք` հնարավորություն է ընձեռվել, որպեսզի Հարավային Սուդանի բնակչության մոտ 90 տոկոսը` անգրաճանաչ քաղաքացիները նույնպես, մասնակցեն քվեարկությանը: Նրանց համար պատրաստվել են հատուկ քվեաթերթիկներ, որոնց վրա պատկերված են նկարներ. ձեռքի բաց ափ` անկախության խորհրդանիշ, և ձեռքսեղմում` երկրի միասնականության խորհրդանիշ:

Ինչպես արդեն նշեցինք, հարավսուդանցիները նախընտրել են բաց ձեռքի ափը, և այդպիսով վերստին հաստատել, որ ոչինչ այս աշխարհում մշտական չէ, այդ թվում` պետական սահմանները: Ի հեճուկս դրանց անխախտելիության մասին պնդումների` սահմանները, իրականում, փոփոխվելու հակում ունեն` միայն թե այդ բանը պետք է արվի ժողովրդավարական ու արդարացի կանոններով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}