ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային սահմանի
ԱՄՆ-ի պետական պարտքն այսօր կազմում է 14 տրիլիոն դոլար։ Այս մասին տեղեկությունը տեղադրված է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։
Այժմ յուրաքանչյուր ամերիկացի պայմանականորեն պարտք է ավելի քան 45 հազար դոլար։
2010 թվականի փետրվարին ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանը հատել էր 14,3 տրիլիոն դոլարի սահմանը։ Այժմ Կոնգրեսը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, առաջին հերթին կրճատելով ծախսերը։
Նախկինում ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոտի Գեյթների փոխանցմամբ, եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա այս ամենը կարող է 2008 – 2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներն ունենալ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա