Էլեկտրոնային կառավարում. թափանցիկություն, օպերատիվություն, արդյունավետություն
Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթական ծրագրերի և լիցենզավորման պայմանների և պահանջների վերահսկման էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհանդեսը, որին մասնակցել է նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
« ՀՀ կառավարությունը կարևորում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ինչպես կրթության և գիտության ոլորտում, այնպես էլ նախարարության գործունեության արդյունաավետության բարձրացման գործընթացում, և էլեկտրոնային կառավարման այս համակարգի ներդրումը նպաստելու է լիցենզավորման գործընթացի թափանցիկության ապահովմանը, միաժամանակ բարձրացնելով հասարակության տարբեր շերտերի ու շահառուների վստահության աստիճանը, ինչպես նաև արդյունավետ գործիք է դառնալու ուսումնական հաստատությունների կրթական գործունեության նկատմամբ օպերատիվ վերահսկողության իրականացման համար: Այն կարևոր է նաև կոռուպցիոն հնարավոր ռիսկերի նվազեման առոմուվ»,- նշել նախարարը:
Հայաստանում կրթական ծրագրերի լիցենզավորման պայմանների և պահանջների վերահսկման էլեկտրոնային կառավարման ավտոմատացնելու է այնպիսի տեխնիկական վերահսկողության գործառույթներ, ինչպիսիք են ուսումնական հաստատությունների ուսանող-պրոֆեսորադասախոսական կազմի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական հաստիքային և գիտական աստիճան և (կամ) կոչում ունենալու սահմանային ցուցանիշները, տարածքները զբաղեցնելու վերաբերյալ հաշվարկային նվազագույն ցուցանիշները, մեկ ուսանողի հաշվով ուսումնական լաբորատոր և մարզական բազաների հագեցվածության ցուցանիշները, զբաղեցրած տարածքների վարձակալության հիմունքով կնքված պայմանագրերի ժամկետների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կնքած աշխատանքային պայմանագրերի ժամկետների, ուսումնաարտադրական պրակտիկաների ժամկետների ավարտը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան