Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիշյե-Լագրավի, Գաբրիել Սարգսյանը` Նավարայի հետ
Հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային փառատոնի երրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միավորը կիսեց Վիշյե-Լագրավի հետ: Նա այժմ իր ակտիվում 1,5 միավոր ունի և մի շարք այլ մասնակիցների հետ բաժանում է 5-10-րդ տեղերը: Առաջատարը` Հիկարու Նակամուրան, վաստակել է 2,5 միավոր: 2-ական միավորով 2-4-րդ տեղերում հաստատվել են Նեպոմնյաշչին, Գիրին և Անանդը:
«B» խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Նավարայի հետ: Հայ շախմատիստը 2 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորող Մակշեյնը 3 հնարավորից վաստակել է 3 միավոր:
Ավելացնենք, որ այսօր Լևոն Արոնյանը մրցելու է Նեպոմնյաշչու, Գաբրիել Սարգսյանը` Սփուլմենի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան