Ա. Զաքարյան. «Ադրբեջանը սպառել է իր դիվանագիտական ռեսուրսները»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը «Իրատես de facto» թերթին տված հարցազրույցում ասել է, որ «եթե այս փուլում Ադրբեջանը խոսում է փակուղու մասին, նշանակում է, որ ինքն իր համար չի տեսնում այն ճանապարհը, որով կցանկանա առաջ գնալ: Սա Ադրբեջանի դիվանագիտության պարտությունն է:
Պատահական չէ, որ այդ երկիրն ավելի հաճախ է սկսել խոսել պատերազմի վերսկսման մասին, պետական մակարդակով ռազմական հռետորաբանություն է որդեգրել` փորձելով որոշակի ճնշում գործադրել բանակցող կողմերի վրա: … Հայաստանի եւ ԼՂՀ-ի բնակչության անվտանգության ապահովման բոլոր երաշխիքների հանրագումարն այն լավագույն պատվարն ու պատնեշն է, որն արգելում է Ադրբեջանին սկսելու ռազմական գործողություններ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում