ԿԳՆ գիտության պետական կոմիտեն 2010-ին ստացել է 830 դիմում, բողոք և առաջարկություն
ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ համաձայն «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն 2010 թ. ընթացքում քաղաքացիների կողմից ստացվել է 830 դիմում, այդ թվում` 757 մրցույթի հայտ, 2 դիմում-բողոք` դրամաշնորհների տրամադրումը մերժելու վերաբերյալ, 50 առաջարկություն` գիտական կազմակերպության, ֆինանսավորման և հաստիքների փոփոխության, գիտաշխատողների գործուղման, գյուտերի, տեխնիկական միջոցների ձեռքբերման վերաբերյալ, 4 հաշվետվություն, 17 դիմում` պաշտոններ համալրելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Բոլոր գրությունները պատասխանվել են սահմանված ժամկետներում և կարգով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան