«Եվրատեսիլ-2011». Հայաստանը` մայիսի 10-ին
Հայաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչի ժամանակ` մայիսի 10-ին: Նախօրեին տեղի է ունեցել վիճակահանություն` պարզելու առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների ժամանակ ելույթ ունեցող երկրները: Վիճակահանությանը մասնակցել է 38 պետություն: Ֆրանսիան, Մեծ Բրիտանինա, Գերմանիան, Իտալիան ու Իսպանիան հանդես են գալու միայն եզրափակիչի ժամանակ` մայիսի 14-ին:
Առաջին կիսաեզրափակիչի ժամանակ ելույթ են ունենալու նաև Ալբանինա, Ադրբեջանը, Ֆինլանդիան, Խորվաթիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Լեհաստանը, Լիտվան, Ռուսաստանը, Մալթան, Սերբիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Սան-Մարինոն, Թուրքիան:
Երկրորդ եզրափակիչի ժամանակ` մայիսի 12-ին, ելույթ են ունենալու` Ավստրիան, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Բոսնիա-Հերցեգովինան, Դանինա, Կիպրոսը, Էստոնիան, Մոլդովան, Մակեդոնիան, Սլովակիան, Իռլանդիան, Շվեդիան, Իսրայելը, Հոլանդիան, Լատվիան, Ուկրաինան, Ռումինիան, Սլովենիան:
Այս մասին տեղեկացանք մրցույթի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցում է 43 պետություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները