Մրցույթ` «Գնանք Ֆրանսիա 2011» ծրագրի շրջանակում
Ֆրանսիայի արտաքին և Եվրոպական գործերի նախարարությունը, Ֆրանսիական Ալիանսը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Գնանք Ֆրանսիա 2011» ծրագրի շրջանակում հայտարարում են մրցույթ` «Ֆրանսիա-Օլիմպիական ավանդույթների երկիր» թեմայով: Այս մասին տեղեկացանք ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջից:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 2010թ. հուլիսի 6-ը 16-20 տարին լրացած աշակերտները և ուսանողները: Մրցույթը կանցկացվի երկու փուլով:
Առաջին փուլի պայմաններն են` 15-ից 30 տողի սահմաններում ֆրանսերենով գրել տեքստ «Ինչ են ներկայացնում ինձ համար օլիմպիական արժեքները» թեմայով` օգտագործելով հետևյալ 6 բառը` կրել, դոպինգ, տվյալներ, համերաշխույթուն, խորհրդանշել, մեդալ: Առաջին փուլը կկայանա 2011 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 22-ը:
Եզրափակիչ փուլն անց է կացվում գրավոր և բանավոր: Եզրափակիչ փուլին մասնակցից կպահանջվի 15-ից 30 տողի սահմաններում գրել տեքստ օլիմպիական շարժման հետ կապված թեմայով` օգտագործելով 6 այլ բառ, որոնք կառաջադրվեն քննության ժամանակ:
Բանավոր քննության ժամանակ հավակնորդը պետք է ներկայացնի գրած տեքստը և պատասխանի ժյուրիի անդամների հարցերին:
Լավագույն տեքստը ներկայացրած երեք մասնակիցը կմեկնեն Փարիզ` մասնակցելու 2011թ. հուլիսի 6-ից 16-ը անցկացվելիք մշակութային ծրագրին: Իսկ եզրափակիչ փուլի մյուս մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր և մրցանակներ: Ստեղծագործությունների ընդունման վերջնաժամկետը 2011թվականի ապրիլի 22-ն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան