Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները. Իրանցի իրավապաշտպան
Ադրբեջանը ոչ միայն խախտել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները, այլ որպես Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) անդամ չի կատարում և մոռացության է տվել Կահիրեում ընդունված մուսուլմանական ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին հռչակագրում ստանձնած պարտավորությունները:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` «Արան» գիտակրթական և վերլուծական կենտրոնում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է իրանցի իրավապաշտպան Վահիդ Քազեմ Զադեն:
Իրանցի իրավապաշտպանը նշել է, որ Կահիրեի հռչակագրի համաձայն ԻԿԿ անդամ երկրները, այդ թվում Ադրբեջանը, ստորագրել են վերոնշյալ հռչակագիրը և պարտավորություն ստանձնել, որ կրթություն ստանալու ճանապարհին որևէ մեկի իրավունքները չպետք է սահմանափակվի:
Հիշեցնենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` անցյալ շաբաթ Ադրբեջանի հակաիսլամական քաղաքականության առնչությամբ մուսուլմանական 30 երկրների անունից խիստ քննադատական հայտարարությամբ հանդես եկավ նաև Իսլամական հեռուստառադիոյի միությունը:
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթն էլ գրում է. «Իրանցի հոգևորականները լուրջ քննադատության են ենթարկում ինչպես Իլհամ Ալիևին, այնպես էլ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլաշյուքյուր Փաշազադեի նկատմամբ, ով հայտնվել է շատ ծանր իրավիճակում և ստիպված է ընտրություն կատարել պետական շահի և սեփական բիզնես-շահերի միջև, քանի որ, իրանա-ադրբեջանական սահմանով անցնող ապրանքների մեծ մասը վերահսկվում է Փաշազադեի կողմից»:lawyer
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան