107 տրիլիոն նամակ, 152 մլն բլոգ և 255 միլիոն կայք
Ինտերնետի վիճակագրությամբ զբաղվող Pingdom հետազոտական խումբը հրապարակել է 2010 թվականի հաշվետվությունը:
Վերջինիս տվյալների համաձայն, 2010 թվականին ուղարկվել է 107 տրիլիոն էլեկտրոնային նամակ, որոնց մեծ մասը եղել է սպամ:
Օրական կտրվածքով միջինում ուղարկվել է 293 մլրդ նամակ: Դրանց մոտ 90%-ը նունպես պարունակել է անցանկալի գովազդ:
Վիճակագրության համաձայն, այսօր ամբողջ աշխարհում գործում է 152 մլն բլոգ և 2,9 մլրդ էլեկտրոնային փոստ: Անցած տարվա հունիսի դրությամբ, ինտերնետ օգտագործողների թիվը կազմել է 1,97 միլիարդ մարդ, իսկ կայքերի թիվը` 255 միլիոն: