Աշոտյանը` Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ
Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է խորհրդի 31 անդամից 29-ը:
Կրթության և գիտության նախարարության տեղեկացմամբ, փակ գաղտնի քվեարկությամբ 28 կողմ ձայնով (մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել), խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Խորհուրդը` Ա. Աշոտյանի նախագահությամբ, լսել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության 2010թվականի հաշվետվությունը, ինչպես նաև հաստատել բուհի 2011թվականի բյուջեն: