Բացահայտումներ` ըստ «Հրապարակի». Վաճառվել են մանկական ժամկետանց դեղեր
«Հրապարակը» գրում է, որ տարեվերջին ձվի վաճառքի հետ կապված աժիոտաժը էժան չի նստել ոմանց վրա: Թերթի տեղեկություններով` մոտ 12 անձ կա, որոնց բռնել են տարեվերջին ձու վերավաճառելիս: Նրանց մի մասը ձերբակալվել է, մյուսներին մեղադրանք են առաջադրել:
Թերթի մեկ այլ տեղեկության համաձայն` ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը ստուգումներ է անցկացրել մի շարք դեղատներում եւ խայտառակ թերացումներ հայտնաբերել: Մասնավորապես, դա վերաբերում է ժամկետանց դեղերին, որոնք դեղատներում պահվել են հատուկ գաղտնարաններում եւ միայն պատահաբար են հայտնաբերվել: Օրինակ, հայտնաբերվել է մանկական վիրահատությունների անզգայացման համար օգտագործվող դեղորայք` 17 հազար դոլարի, որի ժամկետը լրացել է 2008-ին:
Ի դեպ, այդ դեղատունը պատկանել է անեստեզիոլոգ աշխատող մի բժշկի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում