Աշխարհի ամենամեծ դիմակահանդեսներից մեկը կանցկացվի Ֆրանսիայում
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում փետրվարի 18-ից մինչև մարտի 8-ը անցկացվելու է աշխահի ամենամեծ դիմակահանդեսներից մեկը: Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, դիմակահանդեսում ամբողջ աշխարհից ներգրավված են լինելու շուրջ 1000 պարուհիներ և երաժիշտներ:
Դիմակահանդեսի ամենավառ իրադարձությունը լինելու է 20 յուրօրինակ ձևով զարդարված հարթակներով գունագեղ երթը, որն անցնելու է քաղաքով` մինչև Մասսենա հրապարակ:
Դիմակահանդեսի ընթացքում օր ու գիշեր անցկացվելու են շքերթներ: Գիշերային միջոցառումները, հավանաբար կզարդարվեն շլացուցիչ լուսավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին