Մեդվեդև. Ռուսաստանը կսատարի Պաղեստինին անկախության ձգտման հարցում
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի սատարել պաղեստինցիներին անկախ պետության ստեղծման հարցում:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Մերձավոր Արևելք կատարած իր այցելության ժամանակ:
«Մենք աջակցել ենք ու կաջակցենք պաղեստինի ժողովրդին` սեփական պետության ստեղծման հարցում, որը կլինի անկախ, միացյալ տարածքով, կենսունակ ու Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով», - ասել է Մեդվեդևը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հանդիպումից հետո: