Սինան Օգան. Հայկական հարց ունենք, բայց հայերենի իմացությամբ դիվանագետ չունենք
Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների գերագույն խորհրդի (YÖK) նախագահ Յուսուֆ Զիա Օզջանը հանդիպել է երկրի մի շարք հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ (YÖK)-ի գործունեության նկատմամբ մասնավորապես իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TÜRKSAM) տնօրեն Սինան Օգանը:
Օգանը կարևորել է նաև թուրքական համալսարանանների մասնագիտացումը երկրի արտաքին քաղաքականությունում:
«Հայկական հարց ունենք, բայց հայերենի իմացությամբ դիվանագետ չունենք»:
Հիշեցնենք, որ Դիարբեքիրի Դիջլե համալսարանի գիտխորհուրդը հիմնել է «Ապրող լեզուների կենտրոն»: Այդ նոր նախագծի համաձայն` համալսարանի տարբեր ֆակուլտետներում կամընտրական հիմունքներով ուսուցանվելու են հայերեն, քրդերեն, զազայերեն, արաբերեն: Կենտրոնը կսկսի գործել Թուրքիայի Բարձրագույն ուսումնական հաստատությունների գերագույն խորհրդի թույլտվության որոշումը ստանալուց հետո միայն: