Աբրահամ. «Չափազանց շատ բան է հայտնվել սպառնալիքի տակ»
Արթուր Աբրահամը խոսել է սերբ Ստեփան Բոժիչի հետ փետրվարի 12-ին պլանավորված մենամարտի մասին:
«Super Six» գերմրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում Անդրե Ուորդի հետ կայանալիք մենամարտից առաջ ցանկացա ևս մեկ մարտ անցկացնել, որպեսզի կարողանամ լավ նախապատրաստվել ֆիզիկապես և հոգեպես: Բարեբախտաբար, այժմ մարտերի միջև ընդմիջումն այնքան երկար չի լինի, ինչպես անցած տարի: Բոժիչն իսկական մարտիկ է, և, իհարկե, նրա հետ մարտը հեշտ չի ստացվի: Բայց ես միայն հաղթանակի եմ տրամադրված, քանզի չափազանց շատ բան է հայտնվել սպառնալիքի տակ»,- Արթուր Աբրահամի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին