Գյոքչէ Օթլու. Սպանելով լռեցնել Դինքին հնարավոր չէ
Ստամբուլում հրատարակվող երկլեզու (հայերեն, թուրքերեն) «Ագօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հարգվել ու ոգեկոչվել է Թուրքիայի մարդու իրավունքների միության (ՄԻՄ) Անկարայի գրասենյակում:
Ըստ թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալության հայտնած տեղեկության` ՄԻՄ Անկարայի գրասենյակի ղեկավար Գյոքչէ Օթլուն նշել է, որ չարաչար սխալվել են նրանք, ովքեր կարծել են, թե Հրանտի սպանությամբ հնարավոր է լռեցնել նրան:
«Մենք, որպես հազարավորներ Հրանտներ, ավելի բարձր են ձայնով ենք շարունակելու ժողովուրդների բարեկամության համար մղվող պայքարը»: Նա ցավ ու ափսոսանք է հայտնել, որ հանցագործներից ոչ մեկը առ այսօր արժանավորապես պատժված չէ` քննադատելով դատավարության խայտառակ ընթացքը:
Հիշեցնենք, որ պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին` ենթարկվելով զինված հարձակման:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ