Քաղաքապետը հին կադրերին մղում է հետին պլան
«Հրապարակը» գրում է, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը իր տեղակալների դերերի վերաբաշխում է արել, ինչի արդյունքում առանցքային եւ «փողոտ» ոլորտները` շինարարությունը, ճարտարապետությունը, անշարժ գույքն ու ֆինանսները, առանձնացրել է իր նոր տեղակալ Վահագն Առաքելյանի համար: Կամո Արեյանից վերցվել եւ Վանո Վարդանյանին են փոխանցվել կրթության եւ առողջապահության ոլորտները: Նա լինելու է կոմունալ սպասարկման եւ համատիրությունների գծով կուրատոր: Տարոն Մարգարյանին էլ բաժին են հասել վարչական շրջանների աշխատակազմերի աշխատանքի կազմակերպումը, առեւտրի սպասարկման եւ տրանսպորտի վարչությունները:
Ըստ թերթի, կադրային փոփոխությունները դեռ չեն ավարտվել, եւ վարչության պետերից յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով բանակցությունների մեջ է քաղաքապետի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում