Ադրբեջանում դատապարտված իրանցիներին առաջարկում են համագործակցել իսրայելական «Մոսադի»-ի հետ
Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտված իրանցիները, որոնք որոշակի ժամանակ անց ազատ են արձակվում, Իսրայելի հատուկ ծառայություններն առաջարկում են, որպեսզի վերջիններս ապաստան խնդրեն Իսրայելից և Իրանի մասին տեղեկություններ հաղորդեն` խոստանալով բարեկեցիկ կյանք և ֆինանսական աջակցություն:
Այդ մասին հայտնում է իրանական «ջավանօնլայն.իռ» կայքը:
Հիշեցնենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Ադրբեջանի հետախուզական ծառայություններն էլ վերջերս իրանցի երիտասարդ աղջիկներին հեշտացված կարգով ընդունում են այդ երկրի համալսարաններ, իսկ որոշ ժամանակ անց ստիպում, որ վերջիններս զբաղվեն հետախուզական գործունեությամբ: