«Անվտանգության հարցում Վրաստանի եւ Հայաստանի շահերը համընկնում են»
«Ժամանակ»-ին տված հարցազրույցում Վրաստանի ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Ռոնդելին անդրադարձել է հայ-վրացական հարաբերություններին ու ասել. «Անվտանգության հարցում մեր շահերը համընկնում են: Ահա թե ինչու, թեև մեր արտաքին քաղաքականությունները տարբերվում են, մեր սկզբունքային շահերը համընկնում են»:
Անդրադառնալով Հայաստան մատակարարվող գազի Վրաստանով անցնող գազամուղի ադրբեջանցիներին վաճառելու մասին տեղեկություններին` ասել է. «Նույնիսկ եթե նման բան պատահի, կպայմանավորվենք նաև, որ ոչ ոք իրավունք չունի գազամատակարարումը դադարեցնելու: Եթե նման համաձայնություն ստորագրվի, որոշակի նախապայմաններ կնշվեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում