«Երկրամաս»-ը դուրս է մնացել «Օսկար» մրցանակին հավակնող ֆիլմերի ցուցակից
Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Երկրամաս» ֆիլմը դուրս է մնացել «Օսկար» մրցանակին հավակնող ֆիլմերի ցուցակից:
Ֆիլմը ներկայացված էր «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում»: Այս անվանակարգում միաժամանակ ներկայացված էր 66 կինոժապավեն: Ընտրվել է միայն 9 ֆիլմ (Ալժիր, Կանադա, Դանիա, Հունաստան, Ճապոնիա, Մեքսիկա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Իսպանիա և Շվեյցարիա), որից էլ հունվարի 25-ին ընտրվելու է միայն 5 ֆիլմ: Այդ օրը հայտնի կդառնան կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակին հավակնող ֆիլմերը:
Նշենք, որ «Երկրամաս» ֆիլմում նկարահանվել է նաև հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը:
«Օսկար» մրցանակաբաշխութունը տեղի է ունենալու փետրվարի 27-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները