Բրիտանացի խորհրդարանականներին արգելել են գրառումներ կատարել Twitter-ում
ՄԵծ Բրիտանիայում Համայնքների պալատի ներկայացուցիչներին արգելել են ընթացող նիստերի ժամանակ գրառումներ կատարել Twitter միկրոբլոգում:
Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ լեյբորիստական կուսակցության անդամ Քեվին Բրեննանը բողոքել է լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ՝ Ջուլիան Հափփերթի դեմ: Բրեննանի փոխանցմամբ, Հափփերթը խորհրդարանական լսումների ընթացքում քննարկումներին անձամբ մասնակցելու փոխարեն, քննարկվող հարցերը հենց նիստերի դահլիճից մեկնաբանում է Twitter-ում: Հետևաբար մյուս խորհրդականները հնարավորություն չեն ունենում պատասխանել Հափփերթի մեկնաբանություններին, քանի որ չեն կարող զուգահեռաբար հետևել միկրոբլոգում կատարած նրա գրառումներին:
Արդյունքում Twitter-ի օգտագործումն արգելվել է:
Հիշեցնենք, որ 2010-ին Բրիտանիայի խորհրդարանականներին նստաշրջաների ժամանակ արգելեցին օգտվել բջջային հեռախոսներից, փոխարենը կարելի էր օգտվել հաղորդագրություն ուղարկելու հնարավորությունից:
Իսկ ինչ վերաբերում է Twitter միկրոբլոգին, ապա մեկ ամիս առաջ այն թույլատրեցին օգտագործել Անգլիայի և Ուելսի դատարաններում: