«Մեր Առնոն… ու նրա մասին». Ֆիլմ` նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակին
Այսօր լրանում է հանրահայտ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակը. հոբելյանի շրջանակներում սցենարիստ և պրոդյուսեր Մարկ Պետրոսյանը նկարահանել է «Մեր Առնոն… ու նրա մասին» փաստագրական ֆիլմը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարկ Պետրոսյանն ասաց, որ ֆիլմում Առնո Բաբաջանյանի մասին խոսում են հանրահայտ արտիստներ Ի. Կոբզոնը, Ե. Եվտուշենկոն, Ա. Պախմուտովան, Է. Միրզոյանը, Ա. Հարությունյանը, Կ. Օրբելյանը, ինչպես նաև կոմպոզիտորի որդին` Արա Բաբաջանյանը և այլք:
«Բոլորը հիմնականում շեշտը դնում են Առնոյի երաժշտական ունակությունների վրա»,- նշեց ֆիլմի սցենարիստն ու պրոդյուսերը:
Նա ասաց, որ 50 րոպե տևողությամբ ֆիլմում օգտագործված են արխիվային նյութեր: Այժմ ընթանում են մոնտաժային աշխատանքները:
«Մեր Առնոն… ու նրա մասին» ֆիլմը ներկայացվելու է մեկ ամիս անց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները