Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթել Վլադիմիր Կրամնիկին
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային փառատոնի 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ: Այժմ նա իր ակտիվում 3 միավոր ունի և Վիշյե-Լագրավի ու Գիրիի հետ միասին բաժանում է 3-5-րդ տեղերը: Ընդգծված առաջատարը Վիշվանաթան Անանդն է, ով հաշվետու տուրում պարտության մատնեց Յան Սմիթսին և իր միավորների քանակը հասցրեց 4-ի: Երկրորդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան վաստակել է 3,5 միավոր:
«B» խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը 5-րդ տուրում միավորը կիսել է Լի Չաոյի հետ և 3 միավոր արդյունքով կիսում է 3-6-րդ հորիզոնականները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան