Google-ն ունի նոր ղեկավար
Google Inc. ընկերությունը ապրիլի 4-ից կղեկավարի Լարի Փեյջը, ով նաև որոնողական համակարգի հիմնադիրներից մեկն է:
Այս մասին հաղորդում է associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախկինում ընկերության գործադիր տնօրենը Էրիկ Շմիդտն էր, ով այսուհետ զբաղեցնելու է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը:
Ինչպես հաղորդում է Financial Times–ը, վերլուծաբանները դրական են գնահատել Google–ի որոշումը։
Այս նորությանը զուգահեռ հրապարակվել է նաև Google Inc ընկերության ֆինանսական հաշվետվությունը:
Վերջինիս տվյալների համաձայն 2010 թվականին ընկերության զուտ եկամուտ կազմել է 8,5 մլրդ դոլար՝ 2009–ի 6,5 մլրդ-ի համեմատ։