Վերակառուցվող երեք դպրոց` Լոռու մարզում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացել ` Լոռու մարզում «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերակառուցվող երեք դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին: Լոռու մարզպետ Ա. Քոչարյանի, «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Հ. Սարգսյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղել է Սպիտակի թիվ 1, Վանաձորի թիվ 22 և Ստեփանավանի թիվ 6 դպրոցներում: Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխվարչապետին ներկայացվել է, որ դպրոցներում շինաշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի. արդեն դրանց 40-45 տոկոսը կատարվել է: Տարեվերջին ավարտվել են բոլոր երեք դպրոցների տանիքների ծածկման աշխատանքները, ներկայումս, հաշվի առնելով եղանակային պայմանները, հարդարման աշխատանքներ են կատարվում շենքերի ներսում:
Ա. Գևորգյանը պատասխանատուներին հորդորել է ուշադրություն դարձնել աշխատանքների որակին` նկատելով, որ ծրագիրն ունի նաև մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ:
Դպրոցների վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2010թ. հունիսին, ավարտը, ըստ ժամանակացույցի, նախատեսվում է 2011թ. վերջին, սակայն աշխատանքների` ներկայիս տեմպերով շարունակվելու դեպքում հնարավոր է համարվում դպրոցների շահագործումը մինչ հաջորդ ուսումնական տարվա սկիզբը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան