Ամերիկացի հայտնի դերասանը վարակվել է մալարիայով
Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին վերջերս Հարավային Սուդան կատարած այցի ժամանակ վարակվել է մալարիայով: Նա գնացել էր Սուդան` անկախության հանրահավաքի անցկացման ժամանակ աջակցելու տեղի բնակչությանը:
Այս մասին հայտնել է CNN-ը:
Վերադառնալուց հետո հեռուստաալիքին տված հարցազրույցում դերասանը կատակով ասել է, որ հիվանդությունն իրեն «ուղարկել» է Սուդանի նախագահ Օմար ալ- Բաշիրը:
Մալարիայից, որը փոխանցվում է միջատներից, ամեն տարի մահանում է մոտ 1 միլիոն մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում