ՀՀ ԳԱԱ 7 ասպիրանտների` 5.000-ական դոլար
ՀՀ ԳԱԱ համակարգի յոթ ասպիրանտների Ասպիրանտական հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակներում շնորհվել է 5.000-ական ԱՄՆ դոլար դրամական պարգև։ Այս շնորհները նպատակ ունեն աջակցելու խոստումնալից երիտասարդ գիտնականներին և ճարտարագետներին իրենց հետազոտական գործունեությունն ավելի բարձր մակարդակով իրականացնելու համար՝ ի շահ ՀՀ կառավարության որդեգրած գիտելիքահենք տնտեսության զարգացման։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի աջակցությամբ: Հայասատանում մրցույթն անցկացվում է երրորդ անգամ: Աշխատանքների գնահատումն իրականացվել է հայկական և ամերիկյան անկախ փորձագիտական հանձնաժողովների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծուկան կենտրոնից:
ՀՀ ԳԱԱ համակարգի յոթ ասպիրանտներն են` Մելանյա Գրիգորյանին (Ռադիոֆիզիկա, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ.), Անդրանիկ Չավուշյանին (Կենսաբանություն, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստ.), Աննա Մկրտչյանին (Քիմիա, ՀՀ ԳԱԱ Կենսատեխնոլոգիայի ինստ.),Սերգեյ Աբրահամյանին (Մաթեմատիկա, ՀՀ ԳԱԱ Ինֆորմ. և ավտոմատ. պրոբլեմների ինստ.), Անդրանիկ Դուրգարյանին (Կենսաքիմիա, ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստ.), Տիգրան Պողոսյանին (Ռադիոֆիզիկա, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ.), Ռաֆայել Միրզոյանին (Ֆիզիկա, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստ.):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան