«Բերդը» հայկական պարով կհիացնի կրասնոդարցիներին
Կրասնոդարի երկրամասի բնակչությունը մարտի 11-ին հնարավորություն կունենա վայելել հայկական պարն իր ամբողջ գեղեցկությամբ`ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային համույթի մատուցմամբ:
Այս մասին հայտնում է «Երկրամասը»:
Նշենք, որ «Բերդի» հիմքերը դրվել են դեռևս 1963թ.` արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գևորգյանի կողմից: Համույթի պարացանկում կա ավելի քան 100 ազգային և ֆոլկլորային պար Արևելյան և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից:
«Բերդ» պարային համույթի գլխավոր բալետմայստերն է Հայաստանի Ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին